Կարծում ենք՝ Երևանը կհամաձայնի․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը առաջարկել է Բաքվում անցկացնել 3+3 ձևաչափով հանդիպումը։

«Մինչ օրս այս ձևաչափով արդեն անցկացվել է երեք հանդիպում։

2024 թվականի հոկտեմբերի հանդիպման ժամանակ առաջարկվել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ դրան հաջորդողը՝ Հայաստանում, եթե Երևանը համաձայներ:

Ցավոք, այդ ժամանակ նման համաձայնության չհասանք, և հայկական կողմը չհամաձայնեց։ Այժմ իրավիճակը փոխվել է, և այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ Կարծում ենք՝ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը»,- ասել է Բայրամովը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ