![]()
Չինաստանի Հարբին քաղաքում կառուցվում է 23.8 մետր բարձրությամբ հսկայական ձնեմարդ:
Այս հսկային անհրաժեշտ կլինի մոտավորապես 5000 խորանարդ մետր ձյուն։ Քանդակագործների խոսքով՝ նման չափերի արձան ստեղծելու հիմնական մարտահրավերը ամբողջ կառույցի համամասնությունների պահպանումն է։
Այս տարվա ցուցահանդեսը կընդգրկի 1.5 միլիոն քառակուսի մետր տարածք և կներկայացնի ավելի քան 260 ձնե քանդակ։ Որպեսզի դրանք լինեն ավելի ամուր, անվտանգ և ավելի երկար ժամանակ կուրախացնեն այցելուներին, քանդակագործները շինարարության մեկնարկից առաջ ստեղծել են յուրաքանչյուր արձանի եռաչափ մոդել։
![]()