Բռնցքամարտի ԱԱ. նոր մրցումային օրը Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ

Դեկտեմբերի 8-ին՝ աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը, Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ։

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ժամը 17։00-ին սկսվող առաջին մրցահերթում ռինգ դուրս կգան 67 կգ քաշայիններ Հովհաննես Բաչկովն ու Արմեն Մաշակարյանը, 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Ժամը 21։00-ին սկսվող 2-րդ մրցահերթում էլ կմենամարտեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը և 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ