Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով, թե ինչու է առաջարկում, որ Հայ առաքելական եկեղեցիներում տրվող պատարագներից առաջ հնչի ՀՀ պետական օրհներգը:

«Պատարագի տեքստում մի այսպիսի դրվագ կա, և դրանով են, ըստ էության, մեկնարկում քահանաները. Խորհուրդ խորին,անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող քո վերին պետությունը՝ հրեղենների դասը փառքով զարդարեցիր»:

Այսինքն՝ խոսք է գնում վերին պետության մասին: ՀՀ պետական օրհները հնչեցնելով կպահպանվի կապը վերին պետության և Հայաստանի Հանրապետության միջև»,- ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ արժե քննարկել եկեղեցիների մուտքի մոտ Հայաստանի պետական դրոշի առկայությունը, ինչը պարտադիր է և կիրառվում է շատ երկրներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ