Գրառման ոչ հայեցի արտահայտություններն ու ձևակերպումները երևի դաստիարակության պակասի արդյունք են. Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագի ընթացքից արված ու համացանցի օգտատերերից մեկի կողմից տարածված լուսանկարին, որում ինքն է:

Նկարը տարածած օգտատերը պդնել է, թե Վարդանյանը եկեղեցում ծնկի իջած ժամանակ ձեռքերը գրպանն է դրել:

««Դեղինի 50 երանգները» կամ «ракурс имеет значение».

Այսօր, ոմն Արմինե Ադիբեկյանը մի կեղծ լուսանկար էր տարածել, որտեղ իր պնդմամբ, ես Եկեղեցում ծնկի եկած ձեռքերս պահել եմ գրպաններում։ Սովորաբար չեմ անդրադառնում դեղինի երանգներին, բայց սա հոգևոր ներաշխարհին առնչվող դեպք էր և ստիպված եմ տարածել իրական նկարը։

Գրառման մեջ օգտագործված ոչ հայեցի, քրիստոնեական առաքինության հետ աղերս չունեցող արտահայտություններն ու ձևակերպումները ենթադրաբար դաստիարակության պակասի և հոգևոր ներաշխարհի բացակայության արդյունք է, ուստիև, քրիստոնեական ներողամտությամբ եմ վերաբերում դրանց»,- գրել է Վարդանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ