![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատրել՝ նկատելով.
«Իմ գործընկեր մի քանի պատգամավորներ Գյումրիի պատարագից հետո ոտքով քայլում են փողոցով, նրանց վրա են հարձակվում 3 տարիքով կանայք ու սկսում լկտի բառապաշարով ու հայհոյանքներով վիրավորել այս մարդկանց:
Գործընկերներս, ի պատիվ իրենց, տեղի չեն տալիս սադրանքին, վիրավորանքին վիրավորանքով չեն պատասխանում, փորձում են քաղաքավարի կարգի հրավիրել այդ մարդկանց, հետո հասկանալով, որ դա անհույս գործ է, շարունակում են ճանապարհը:
Այս ամենը կողքից նկարում է իրեն լրագրող համարող մեկը և հրապարակում՝ այսպիսի վերնագրով՝ «ՔՊ-ականներին ամոթանք տալով՝ դուրս են անում Գյումրիից»:
Ու չի էլ մտածում, որ իր իսկ տեղադրած տեսանյութով հակասում է ինքն իր ասածին»:
![]()