![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով.
«Զվարթնոցում հնչած հարցը՝ «բա ուր է ժողովուրդը», ամենավառ կերպով ապացուցում է հարցը տվողին 80-90% աջակցություն խոստացող «սոցհարցումների» փուչ լինելը։
Որոշներն էլ, փրփուրը բերաններին, այդ տոկոսները տեղին-անտեղի մեջբերելով, էլ ավելի էին փորձում իրականությունը աղավաղել։
Ես գիտեի՝ մեզ եք խաբում, փաստորեն ձեզ խաբեցիք։ Սա որպես ձեր իմացած ժողովրդի մաս եմ ասում»,- գրել է նա:
Օդանավակայանում Ֆրանսիայից վերադարձած Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան), ընդդիմության մոբիլիզացրած մի քանի հարյուր հոգուց բաղկացած զանգվածին չտեսնելով, հարցել էր՝ ո՞ւր է ժողովուրդը:
![]()