Կտրիճ֊քոչարյանական մետաստազներից Հոգևոր֊քաղաքական դաշտը և առհասարակ, Հայաստան աշխարհը պետք է «մաքրել». Վարդապետյան

Բժիշկ, հանրային գործիչ Վահան Վարդապետյանը կարծում է՝ Հայոց եկեղեցում այժմ առկա է այլասերվածություն ու հակաեկեղեցականություն ու այդ ամենից ազատվել է պետք:

«Հանուն հոգևոր և ինքնիշխան Հայաստանի

Կտրիճ֊քոչարյանական մետաստազներից Հոգևոր֊քաղաքական դաշտը և առհասարակ, Հայաստան աշխարհը պետք է «մաքրել», սա է հայոց պետականության և ազգային անվտանգության հրատապ խնդիրը։ Որքան որ կտրիճն ու յուրային վերնախավն են սպառնալիք Հոգևոր Հայաստանի, նույնքան և ավելի քոչարյանական վարքագիծը` անկախ և ինքնիշխան Հայաստանի համար։

Գործնական քայլերով և հետևողականորեն պետք է ձերբազատվենք ռսահպատակ, ծայրագավառային մտածողության կտրիճ֊քոչարյանական հենասյուներից։

Հայոց եկեղեցին անհապաղ պետք է ազատագրել անբարոյականությունից, այլասերվածությունից, հակաքրիստոնեական, հակաեկեղեցական երևույթներից։ Հոգևոր վերնախավը պայթյունավտանգ սպառնալիք է հոգևոր ու բարոյական արժեքների, Հոգևոր Հայաստանի համար։ Սա է սրբազան պայքարը հանուն Հայաստանյայց առաքելական եկեղեցու, այլ ոչ թե «հայազգի» ռուս քաղտեխնոլոգների ու քոչարյանների «մտահղացմամբ» և պետականությունը ցնցումների ենթարկող ընդդիմադիր շարժման առաջնորդ նշանակված «Սրբազանների» շարժումը։

Հայաստանի ինքնիշխանությունն և անկախ պետականությունը այլևս և այսուհետ նախանձախնդիր ու հզոր տեր ունի` մեր գիտակից, աչալուրջ, պետականապաշտ, նվիրյալ հասարակությունը։

ՀԳ Նիկոլից ազատվելու, ամեն գնով նրան հեռացնելու նպատակով չարժե առանց միջոցների խտրականության դառնալ Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ ծավալված հակապետական,գուբերնիստական պատերազմի մասնակիցն ու աջակիցը։ Շատերիդ եմ ճանաչում, որ հասկանալով ու չհասկանալով, կաթողիկոս պաշտպանելու քողի ներքո, լծվել եք անփառունակ ու հայրենադավ պայքարին։

Թույլ տվեք այդ անձին օր առաջ ազատել Վեհարանը, դա բխում է նաև իր շահերից, ձեր «պաշտպանությունից» դրսի աջակիցներն ավելի հուսադրված են ճնշում և պարտադրում նրան՝ չնահանջել և մնալ դիրքերում»,— «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վարդապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ