Գարեգինն էդպես էլ չհասկացավ՝ 26 տարի մեջքով է եղել ժողովրդին, դեմքով՝ սիրելի հարուստ «վերնախավին». Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի օդանավակայանում Ֆրանսիայից վերադարձած Կտրիճ Ներսիսյանի համար կազմակերպված դիմավորման արարողությանը և դրա ընթացքում նրա հնչեցրած խոսքերից մեկին:

«Գարեգինը օդանավակայանում ասում է, թե բա ինքը չի կարող ժողովրդին մեջքով կանգնել ու խոսել։

Գարեգինը էդպես էլ չհասկացավ, որ 26 տարի մեջքով է կանգնած եղել ժողովրդին, իսկ դեմքով՝ իր սիրելի հարուստ ու անհոգ «վերնախավին» ու հիմա, երբ նեղն է ընկել և հիշել է, որ պետք է դեմքով շրջվի ժողովրդին՝ ժողովուրդն է մեջքով շրջվել Գարեգինին»,- գրել է Առաքելյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ