![]()
Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդադառնալով Տեր Նշան քահանա Պանֆյորովին
Այս ցավալի ու խայտառակ դրվագում ուշադրությունս գրավեց այն, որ սրբազան Տեր Նշանը բացահայտ հրաժարվում է իրենց մատուցած ծառայությունների սակագներից ու ապացույց պահանջում դրանց համար այն քաղաքացուց, ով բարձրաձայնում է դրա մասին, ու որոնց քաջատեղյակ է ժողովուրդը՝ թաղումը՝ 50,000 դրամ, կնունքը 100,000 դրամ։ Վերջին շրջանում ավելի խայտառակ սակագների մասին էլ տեղեկություններ եղան, օրինակ, բարերարների կողմից կառուցված Եկեղեցու օծումը, եկեղեցու բակում բարերաներրի միջոցներով տեղադրված խաչքարի օծումը՝ 15,000-30,000 ԱՄՆ դոլար․․․ Ի՞նչ է սա՝ թաքնված եկամո՞ւտ եկեղեցականների կողմից։ Քաղաքացիների շորթո՞ւմ։ Ի՞նչ է ուզում ասել հոգևորականը՝ այդ սակագները չե՞ն, ավելի ցա՞ծր են ծառայության գները, թե՞ ամաչում են, որ այդ գների մասին բարձրաձայնում են մարդիկ։
Քաղաքացուն անիծելու, նզովելու մասին էլ չասեմ․․․․ Աղետ է․․․
Սա նշանակում է, որ եկեղեցու գործունեության կանոնակարգման առումով պարտադիր է այս ամբողջի կարգավորումը։ Եթե եկեղեցականներն այդպիսի գումարներ են աշխատում, ինչո՞ւ չպետք է հարկ վճարեն, որ այդ հարկերով իրենք էլ մասնակցեն բանակի սպառազինմանը, զինվորականի պատշաճ աշխատավարձ տալուն, այլապես ստացվում է՝ հարկ չվճարեն, ստացած եկամուտներից որևէ մասնաբաժին չգնա բանակին, զինվորական ծառայություն չանցնեն, պատերազմի ժամանակ զենք չվերցնեն, միայն Շուշիի կամ այլ եկեղեցիներում զրահաբաճկոնով ֆոտոսեսիա-աղոթք անենք, բայց
մնացածին թշնամի, կապիտուլյանտ, դավաճան կոչեն, ժողովրդից հավելյալ ինքնազոհողություն ու
Արցախ պահանջեն․․․
Այդպես չի կարող լինել․․․
Ավելի վաղ հրապարակել էինք տեսանյութ, որտեղ Տեր Նշան քահանա Պանֆյորովը անիծում է քաղաքացուն։
![]()