Կտրիճի կերտած հոգևորականի կերպարն է՝ անիծող, նզովող․ Չախոյան

Տարոն  Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գյումրիում քաղաքացուն անիծող  Տեր Նշան քահանա Պանֆյորովին։

Սա է Կտրիճի կերտած հոգևորականի կերպարը՝ անիծող, նզովող։ Քաղաքացուն անիծում է զուտ նրա համար, որ համաձայն չէ իր հետ։

Նույն երևույթը բազմիցս տեղի է ունեցել Կտրիճի իմացությամբ ու համաձայնությամբ՝ Արշակը վկա։

Կներեք, բայց չէ, իմ պատկերացրած հոգևորականը պետք է բարություն սփռի, ոչ թե անիծի ու նզովի։

Ավելի վաղ հրապարակել էինք տեսանյութ, որտեղ Տեր Նշան քահանա Պանֆյորովը անիծում է քաղաքացուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ