![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով այն մասին, թե երբ է դրվել Եկեղեցու պառակտման սկիզբը:
«Եկեղեցու պառակտման սկիզբը դրվեց այն պահին, երբ Կտրիճ Ներսիսյանը ժողովրդի ու Քոչարյանի միջև ընտրեց Քոչարյանին:
Հետո երբ սկսեց հոգևորականներին ուղարկել ռուսաստանցի գործարարի հանրահավաքներին` ինչպես օրեր առաջ հայտնեց Գևորգ Սրբազանը:
Բայց մեր ժողովուրդը չի ուզում, որ իր եկեղեցին լինի Քոչարյանի շտաբ, եպիսկոպոսներն էլ` ռուսաստանցի գործարարի միտինգի գլխաքանակ:
Ու նաև այս պատճառով Կտրիճ Ներսիսյանը պիտի գնա: Որովհետև Քոչարյանն ու ռուսաստանցին ամենայն հայերը չեն և, հետևաբար, ինքը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս:
Կարող է լինել ամենայն Քոչարյանոց և ռուսգործարարոց, բայց ոչ ամենայն հայոց:
Ու չէ, փոխարենը չպիտի գա ՔՊ-ի կաթողիկոս կամ ՔՊ սիրող կաթողիկոս:
Պիտի գա բոլոր-բոլորի կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս, որը կմիավորի բոլորին»,- գրել է Ռուբինյանը:
![]()