ԱՄՆ զինված ուժերը կսկսեն հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար. Թրամփ

ԱՄՆ զինված ուժերը շուտով կսկսեն հարվածներ հասցնել ցամաքային թիրախներին՝ Լատինական Ամերիկայում թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ կոշտ դիրքորոշում ենք ընդունել, և դա մարդկանց դուր է գալիս։ Ծովով մեր երկիր մտնող թմրանյութերի ծավալը նվազել է 94%-ով», — դեկտեմբերի 6-ին ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Պետդեպարտամենտում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ։

Նա հավելել է, որ նույն գործընթացը սկսելու են ցամաքում, քանի որգիտեն յուրաքանչյուր երթուղի:

«Մենք գիտենք յուրաքանչյուր շենք, մենք գիտենք, թե որտեղ են նրանք ապրում։ Մենք ամեն ինչ գիտենք նրանց մասին», — նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեջբերելով այն գնահատականները, թե անցյալ տարի ԱՄՆ-ում թմրանյութերի օգտագործման հետևանքով մահացել է մոտ 300,000 մարդ։

«Սա սարսափելի պատերազմ է, և մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», — ընդգծել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ