Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության. Հաջիև

Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության»:

Այս մասին Կատարում կայացած Դոհայի ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։

Նախագահի օգնականը նշել է, որ պատերազմն ու հակամարտությունն ավարտվել են Ադրբեջանի համար։

Նա նշել է, որ խաղաղությունը պետք է բերի բարգավաճում, ապահովի զարգացում և փոխի Հարավային Կովկասի ամբողջ աշխարհաքաղաքական լանդշաֆտը։

«Մենք պետք է նաև մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության։ Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ, որպեսզի դա օգուտ բերի ապագա սերունդներին։ Մենք աշխատում ենք վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ Մենք գիտենք, որ դա դժվար է։ Հասարակությունների վերքերը դեռ թարմ են՝ հաշվի առնելով 30-ամյա հակամարտությունը, վերջին հինգ տարիների սրացումները և իրական ռազմական իրավիճակը»,- նշել է Հաջիևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ