Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան

«Սխալվել եմ, որ Ազգային ժողովում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «պարոն Կճոյան»-ով եմ դիմել»:

Այս մասին Գյումրիում տեղի ունեցած պատարագից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դա իմ գիտելիքների հետ է կապված, որևիցե նպատակ դրա մեջ չի եղել: Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու: Դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ ՀՀ վարչապետն ինչ կարծիք ունի»-, հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի մասնակցությամբ պատարագներից Գարեգին Բ-ի և թեմի առաջնորդի անունը զեղչելու մասին խնդրանքներին, Սիմոնյանը հորդորել է հարցն ուղղել մարդուն, որը խնդրել է և մարդուն, որը խնդրանքին արձագանքել է:

Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ, մարզային և ոչ մարզային պաշտոնյաներ ու քաղաքացիներ Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցել են Սուրբ և անմահ պատարագի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ