Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն. ՆԳՆ-ն մանրամասնել է

Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ, մարզային և ոչ մարզային պաշտոնյաներ ու քաղաքացիներ Գյումրիի առաջնորդանիստ եկեղեցում են՝ Սուրբ Յոթ վերքում, որտեղ մատուցվում է Սուրբ և անմահ պատարագ:

Եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել ոստիկանություն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ մեկ անձ տարածքից հեռացվել է։

Եվս մեկ անձ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածով (Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) նախատեսված արարք կատարելու համար տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին, իրականացվում է վարչարարություն։ Ձերբակալվածներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ