Գյումրիի պատարագին մասնակցում են ՀԱԵ մի շարք եպիսկոպոսներ

Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ, մարզային և ոչ մարզային պաշտոնյաներ ու քաղաքացիներ Գյումրիի առաջնորդանիստ եկեղեցում են՝ Սուրբ Յոթ վերքում, որտեղ մատուցվում է Սուրբ և անմահ պատարագ:

Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Եկեղեցում պատարագին մասնակցում է նաև հոգևոր երգչախումբ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ