![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ պատգամավորներ, մարզային և ոչ մարզային պաշտոնյաներ ու քաղաքացիներ Գյումրիի առաջնորդանիստ եկեղեցում են՝ Սուրբ Յոթ վերքում:
Մեկնարկում է Սուրբ և անմահ պատարագը, որի ժամանակ խնկարկվելու է 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Թե ով է լինելու պատարագիչը, դեռևս հայտնի չէ, իսկ տարածքում ծառայություն են իրականացնում մեծ թվով ուժայիններ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ը Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:
37 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:
![]()