![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է…
Ափսոս, Պետրոսը չկողմնորոշվեց ու չհիշեցրեց փաստեր, որոնք բռնում էին Բագրատյանի ստերը…
1. Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել հայկական բանակի 70-ականների զենքի մասին, մինչդեռ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվել են նորագույն հարձակողական սպառազինություններ’ միայն 2013թ. հարյուրից ավել նորագույն տանկեր և այլն,
1. Հայաստանի պատվիրած սպառազինությունը միտումնավոր չի մատակարարվել ոչ 2016-ի քառօրյայից առաջ, ոչ 2020-ի պատերազմից հետո, անգամ լինելով վճարված։ Ավելին, 2016-ին Հայաստանը պատվիրել է այլ զենքեր, Ռուսաստանը մամուլով սլիվ է արել այլ սպառազինության ցանկ’ մեզ ոչ պիտանի կամ չպատվիրված զենքերի ցանկ։ ՀՀ նախագահականի տրտունջից հետո մենք’ փորձագետներս, ենք աղմուկ բարձրացրել…
2. Սև լճերի օկուպացիայի հետո Փաշինյանն ինքն է հայտարարել, որ մեր ու ռուսական ռազմաբազայի քարտեզները նույնական են և ապացուցում են, որ Հայաստանի տարածքի օկուպացիա կա։ ՊՆ-ն Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդին հատուկ տարել է տեղանք’ արձանագրելու գետնի վրա սահմանի խախտումը։ Վստահաբար, ՌԴ դեսպանության ռազմական ատաշեն զեկույց է ուղարկել Մոսկվա, ինչպես կարգն է։ Այսինքն, Ռուսաստանի տրամադրության տակ եղել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու խախտման փաստ։ Ալեն Սիմոնյանը սահմանի վիճելի լինելու մասին հայտարարություն չի արել։ Ֆակտչեքրները կարող են հետաքննել։
3. Դեմարկացիայի ու դելիմիտացիայի եռակողմ հայտարարությունը ստորագրվել է 2022-ի դեկտեմբերին, Ադրբեջանի երկու ագրեսիաներից հետո։ Դրանով Ռուսաստանը պարտավորվել է տրամադրել Հայաստան-Ադրբեջան սահմանի քարտեզը, որը մինչ օրս չի տրամադրել։ Այն 2 տարի առաջ տրամադրել են ամերիկացիները։
4. Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա եղել է այն բանակային կորպուսի ուղղությամբ, որի հիման վրա 2016թ. ձևավորվել է հայ-ռուսական միացյալ զորախումբը։ Այն մատը մատին չի տվել Հայաստանի վրա հարձակումը կանխելու և ետ շպրտելու ուղղությամբ։ Նույն կերպ «չի աշխատել» 2016-ին ստեղծված ՀՕՊ-ը…
Petros Ghazaryan ջան, սա կարող էր դրվել դեմը…
![]()