Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ հատվածներում՝ ձնախառն անձրև

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արագածի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Եղեգնաձորի, Թալինի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ