Ականավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 7-ին

Արտավազդ Բագրատի Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 7-ին։

Ինչպես արդեն հաղորդել էինք՝ կյանքից անժամանակ հեռացել է ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, բուհի պատվավոր պրոֆեսոր, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Բագրատի Սահակյանը:

Անվանի բժշկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 7-ին Սուրբ Աստվածածին եկեղեցում (Նորք-Մարաշ), ժամը 17։30-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ