Հիմա խաղաղ է, բարօրություն էլ կա ու դեռ կշատանա․ Ջուլիետա Ազարյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կտրիճ Ներսիսյանին ու հատկապես նրա անշփոթելի «մաներան» ձայնը մանկուց կապել եմ բացառապես Ամանորի հետ։ Չէ, խոսքի բովանդակությունն առանձնապես ոչինչ չէր որոշում․ ուղղակի այլ տարբերակ չկար, պետք էր լսել՝ մինչ «օրը փոխվեր»։ Հետևում էինք՝ աչքներս ժամացույցին, իսկ էկրանին՝ նույն անսպառ վստահությամբ ու պետական լրջությամբ խոսող Ներսիսյանը, ով ամեն Նոր տարվա նախաշեմին մեզ էր մաղթում «նոր հաջողություններ»՝ մի երկրում, որտեղ նույնիսկ ձյունը վստահ չէր, գա՞, թե՞ ոչ։

Այդ ձայնը՝ իր անփոփոխ ինտոնացիայով, դարձել էր տոնական արարողակարգի անբաժան մաս, ճիշտ այնպես, ինչպես սառած տոնական ուտեստները։ Մենք անհամբեր սպասում էինք, որ վերջապես օրը ավարտվի, իսկ նա, երևի արդեն չորրորդ անգամ, նույն անփոփոխ լրջությամբ կրկնում էր. «Թող գալիք տարին լինի խաղաղության ու բարօրության տարի»։ Բայց տարիները ոչ խաղաղ էին, ոչ բարօրություն կար։

Հիմա խաղաղ է, բարօրություն էլ կա ու դեռ կշատանա։ Բայց դա արդեն պիտի լինի առանց իր ձայնի։

#Վեհարանըվեհի՛ր

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ