![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․․
Հարգելի շիրակցիներ, իմ հարազատ գյումրեցիներ, վաղվա սուրբ և անմահ պատարագի հարգելի մասնակիցներ, դեկտեմբերի 7-ը հիշատակի և խոնարհման օր է և ոչ երբեք քաղաքական շահարկումների։
Ու հենց դրա համար, մենք թույլ չենք տալու որևէ մեկին` անկախ քաղաքական և այլ պատկանելությունից, փորձել օգտագործել մեր բոլորի վիշտն ու սուգը։
Ուստի կոչ եմ անում բոլորիս` հարգել 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակը, չտրվել որևէ սադրանքի և Գյումրին չդարձնել թատերաբեմ…Եկեք հարգենք մեր վիշտը և աղոթք բարձրացնենք աղետի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար
![]()