Կտրիճը «լաքշրի մասայի» «լաքշրի կաթողիկոս» է», մոռացել է, որ Հայաստանի ներսում նույնպես թեմեր կան. Ղազարյան

Տարվա մեջ մի քանի անգամ լսում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը ինչ-որ արտասահմանյան այցեր է կատարում, և դրանց արդյունքների մասին, որպես կանոն, լայն հանրությունը, տվյալ դեպքում՝ հավատացյալ հոտը, չի տեղեկացվում։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ շարունակելով.

«Չնայած՝ հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու արտասահմանյան թեմերում տիրող մթնոլորտը, ակնհայտ է, թե Կտրիճի այցերն ինչ արդյունք են տալիս։

Բայց Կտրիճը մոռացել է, որ Հայաստանի ներսում նույնպես թեմեր կան և թեմերի հավատացյալ հոտը։ Կտրիճի գահազավթման քսանվեց տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա այցելեր մարզեր, հեռավոր գյուղեր և հաղորդակից լիներ հասարակ քաղաքացիների հետ։ Նրա շրջապատը և «հայրապետական օրհնության» հասցեատերերը մեծահարուստներն են, օլիգարխները և նախկին բարձրաստիճան ու հարուստ պաշտոնյաները։

Կտրիճը «լաքշրի մասայի» «լաքշրի կաթողիկոս» է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ