Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է. Նազելի Բաղդասարյան

Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է։ Ցավը, հիշատակը և սգացող մարդկանց վիշտը որևէ նպատակով օգտագործելը անթույլատրելի է։

Վաղը՝ դեկտեմբերի 7-ին, մենք պիտի կանգնենք կողք կողքի՝ հիշելու, խնկարկելու, խոնարհվելու և ուժ տալու միմյանց։ Եվ ուրեմն, մենք պետք է թույլ չտանք, որ հարգանքի տուրքի օրը որևէ մեկը՝ լինի հոգևորական, թե աշխարհիկ, այն վերածի արկածախնդրության կամ սադրանքի։

 

Հիշատակի սրբության անարգման ցանկացած փորձ ոտնահարում է մեր հասարակության արժանապատվությունը, և նման վարքագիծը մեզանում տեղ չունի։
Հարգե՛ք քաղաքիս չսպիացող վերքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ