![]()
Օրերս Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում պարեկային կարգախմբին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան դուստրը բարձր ջերմություն ունի, անգիտակից վիճակում է, և անհրաժեշտ է նրան շտապ հասցնել հիվանդանոց:
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական մեքենայով անմիջապես երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:
Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
![]()