![]()
Գիշերը ռուսական ՀՕՊ-ը որսացել և ոչնչացրել է ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 անօդաչու թռչող սարք՝ մեծամասամբ Ռյազանի, Վորոնեժի մարզերում, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին: Այն Ռուսաստանի խոշորագույն նման ձեռնարկություններից է և տարեկան արտադրում է 17,1 միլիոն տոննա նավթ:
Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
![]()