Աստվածուրաց Կտրիճին աջակցություն հայտնած արք. Գլնճյանը ԿԳԲ-ի կողմից հավաքագրվել է 1979 թ.-ին․ Խորեն վարդապետ Հովհաննիսյան

Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կտրիճ Ներսիսյանին անվերապահ աջակցություն հայտնած Հակոբ արք. Գլնճյանին։

ԿԳԲ-ի գործակալ, պետականադավ, աստվածուրաց Կտրիճ Ներսիսյանին անվերապահ աջակցություն հայտնած եպիսկոպոսների ցանկում աչքովս ընկավ Հակոբ արք. Գլնճյանի անունը: Ուրուգվայի արևի տակ խիստ բարեպաշտի ու աստվածավախի համբավ ունեցող այս սրբազանը, ըստ Մոսկվայի և Պետերբուրգի ԿԳԲ-ի արխիվների գաղտնազերծված փաստաթղթերի, Խորհրդային հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է դեռևս 1979 թ.-ին ու ստացել ԳԵՆԴՋՅԱՆ ծածկանուն:

Պատկերացնում եք, թե ի՞նչ տեղի կունենար Գենդջյան սրբազանի հետ, եթե հավատարմություն և զորակցություն չհայտներ Կտրիճ Ներսիսյանին, ասեմ, Ուրուգվայում, որևէ բարձրահարկից վար կնետվեր, Լուբյանկա 2-ի այն գործակալների նման, ովքեր վերջերս համարձակվեցին հրամանները ճշգրիտ չկատարել:

Կտրիճին և Եզրասին հավատարմություն հայտնած եպիսկոպոսներ, Սուրբ Էջմիածինը օտարերկրյա հատուկ ծառայության գործակալից ազատագրելու, ինչպես նաև Հայաստանի պետական անվտանգությունը ապահովելու գործում ձեր կարծիքը երբեք վճռորոշ չի կարող լինել: Ուղղակի դուք պետք է որոշեք, մնում եք ԿԳԲ-ի մութ անցյալի ճիրաններում, թե մասնակից եք լինում Սուրբ Հոգու շնորհներով պայծառացող Սուրբ Էջմիածնի գալիքին ու Անկախ Հայաստանի հզորացման գործին:

Screenshot

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ