«Ես էլ ձեզ տիկին ԱՆԴԱՄ դիմե՞մ». Հայկ Մարության

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում ընդգրկված որոշման նախագծերից մեկով առաջարկվում էր փոփոխություններ կատարել քաղաքապետարանի կառուցվածքում եւ հաստիքացուցակում:

Որոշ բաժիններ ու վարչություններ նախատեսվում է միավորել, մի շարք հաստիքներ կրճատել կամ ավելացնել:

Ավագանուն ներկայացված նախագծի համաձայն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում միավորվել են սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժինները՝ հաշվի առնելով սպորտի եւ երիտասարդության ոլորտների փոխկապվածությունը:

Միավորվել են նաեւ մշակույթի վարչությունն ու տուրիզմի բաժինը:

«Վերջինս ներառվել է մշակույթի վարչության կազմում՝ հաշվի առնելով, որ իր գործառույթներով եւ տեսլականով սերտ շաղկապված է մշակույթի ոլորտի գործառույթների հետ, մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացման կարեւոր գրավականներից է մայրաքաղաքի մշակութային անցուդարձն ու պատմամշակութային ժառանգությունը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ