![]()
Օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ ասվում էր, որ Գերագույն Հոգևոր Խորհուրդը որոշել է դոկտեմբերի 10-12-ը գումարել Եպիսկոպոսաց ժողով։ Մայր Աթոռը պաշտոնական հրավեր-նամակներ արդեն ուղարկել է պաշտոնավարող եպիսկոպոսներին (հակառակ Հայ եկեղեցու կարգին` Կտրիճը որոշ եպիսկոպոսների հրավեր չէր ուղարկել)։
Սակայն այսօր Կտրիճը Արշակ Խաչատրյանի կալանավորումից հետո, ոտնահարելով Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշումը չեղարկել է առաջիկա Եպիսկոպոսական ժողովը։ Սա խայտառակ վկայություն է հակականոնական, ոչ ժողովական, կամայական, կամակոր, միանձնյա և անխելք կառավարման, որն արդեն 26 տարի է իբրև չավարտվող մղձավանջ իրականացվում է Կտրիճի կողմից։
Այստեղ պետք է նշել, որ Կտրիճի աղվես է խաղում Խաժակ Պարսամյանը։ Թե 1995 և թե 1999 թվականների կաթողիկոսական ընտրությունների և դրանց նախընթաց դեպքերի ժամանակ Խաժակ Պարսամյանը բոլորին խաբել էր թե ինքն այնքան խորամանկ է, որ ինքն է Հայ Եկեղեցու գորշ կարդինալը, սակայն ինչպես արդեն բազմիցս համոզվել ենք Խաժակ Պարսամյանը վանքի հավերն ապիկարաբար ուտող աղվես է, որի ծառայություններից ոչ ամենևին ձրիաբար օգտվում է Կտրիճը։
Ամենաողբերգականն այն է, որ Կտրիճը չեղարկելուց առաջ նույնիսկ առաջարկել է ժողովը գումարել Հայաստանից դուրս։ Սա հակաէջմիսծնական, հակականոնական և հակահայ ծրագիր է, որով Կտրիճը վերջնականապես պատռում է իր դիմակը։ Կտրիճն իր ստատուսով Եպիսկոպոսական ժողովից բարձր չէ։ Հայաստանից դուրս ժողով կազմակերպելու միակ պատճառն այն է, որ եղբայրը` Եզրասը ևս մասնակցի ժողովին, քանի որ վերջինիս մուտքը ՀՀ արգելված է՝ որպես բացահայտված օտարերկրյա՝ հակահայ գործակալ։
Վստահ ենք, որ Հայ Եկեղեցում շարունակում են գերակշռել իմաստուն և գիտակից եպիսկոպսները, ովքեր չեն համաձայնվի Սուրբ Էջմիածնից դուրս մեկ այլ տեղում՝ Երուսաղեմում կամ Մոսկվայում ժողով գումարելու Կտրիճ-Եզրաս-Խաժակ հրեշի նենգադավ ծրագրին, բոլոր եպիսկոպոսները Էջմիածնի միաբան են, և Հայ Եկեղեցու հոգևեր կենտրոնը Սուրբ Էջմիածինն է, ոչ թե Երուսաղեմը, իսկ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Եկեղեցու բակից Եզրասն ուղղակի ձերբակալում կամ առևանգում է ում ուզում է։
![]()