ՌԴ և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ՝ քննարկել երկկողմ համագործակցության և ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման հարցերը։

Ըստ միջազգային լրատվամիջոցների, քննարկվել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում համագործակցության խորացումը:

Միշուստինը և Ասադովը նաև ընդգծել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջխաղացման կարևորությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ