Կտրիճը հերթական թատրոնն է բեմադրելու

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կտրիճ Ներսիսյանը գտնվում է Ֆրանսիայում, որտեղից այսօր պատրաստվում է ժամանել Հայաստան։ Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ տեղի հայերը վանկարկեցին «Անամոթ Կտրիճ հեռացիր» , Կտրիճը որոշել է նոր թատրոն բեմականացնել Զվարթնոց օդանավակայանում, ցուցադրելով, թե իբրև իրեն սիրում, հարգում ու աջակցում են։

Երեկ արդեն Կտրիճը հանձնարարել է կամակատարներին հավաքագրել մարդկանց ու դիմավորել իրեն օդանավակայանում՝  հրավիրելով նաև ընդդիմադիր լրատվամիջոցներին, որպեսզի թոզ փչեն հանրության աչքերին, թե իբրև Կտրիճը աջակիցներ ու պաշտպաններ ունի։

Խնդիր է դրվել հնարավորինս շատ մարդ հավաքել՝ տպավորիչ բեմադրություն ցուցադրելու համար, հակառակ դեպքում հնարավոր է չեղարկվի Կտրիճի բեմականացված դիմավորումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ