Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին

Հովհաննես Բաչկովը գերվստահ հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ տեղեկացնելով, որ հայ մարզիկը ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին։

Բաչկովի իրար հաջորդող հարվածաշարերից հետո մրցակիցը մի քանի անգամ նոկդաունում է հայտնվել, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։

Ավելի վաղ հաղթանակ էր գրանցվել նաև Արմեն Մաշակարյանի օգտին, որի մրցակիցը չէր ներկայացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ