![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն:
Այս մասին սոցցանցի իր էջում Հակոբյանը գրել է.
«Երեկ դիմում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու «aysor.am» լրատվական կայքում հրապարակված Արթուր Դանիելյանի գրառումը՝ առերևույթ հանցագործության մասին, մասնավորապես՝ փողերի լվացման, անօրինական գործարքների և շենք-շինությունների անօրինական ձեռքբերման վերաբերյալ»։
Գրառմանը կից Հակոբյանը հրապարակել է դիմումն ու սքրինշոթ:
![]()
![]()
![]()