![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ եկեղեցին խոր և ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ է, այլանդակ բարքեր են տիրում վերնախավում, դրա համար Եպիսկոպոսաց դասի մի նշանակալի հատված եկել է այն եզրահանգման, որ կաթողիկոսը պետք է գնա հանգստի:
«Գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, հիմա մերն է: Նա այլևս ի վիճակի չէ կառավարել հայոց եկեղեցին: Նստած ցեմենտից է խոսում, արմատուրայից, ինչի մասին է խոսքը: Պատարագներ են հրավիրում, բայց բակը դատարկ է, գնում է Մարսել, գոռում են հեռացիր»,- ասում է նա:
Անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Սամվել (Արշակ) Խաչատրյանի կալանավորմանը՝ զրուցակիցը նկատում է. «Հոգևորականը բռնցքամարտիկի նման իջնում է քաղաքացու ծնոտին, սրանցից ինչ սպասես: Կոմպրոմատներով աշխատեցնում են պետության դեմ: Ցածր սոցիալական պատասխանատվությամբ հոգևորականները ՌԴ-ի ձեռքին վերածվում են գործիքի»:
Ըստ Մեհրաբյանի՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբայրը՝ Եզրաս Ներսիսյանը, սպասարկում է ՌԴ-ի շահերը. «Փորի վրա սողալով, ստորաքարշորեն ծառայում է Կիրիլին: Տեռորիստներին և մարդասպաններին է օրհնում, գետինը չի մտնում»:
Անդրադառնալով Ղարաբաղի բանակցային ամբողջ փաթեթի հանրայնացմանը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե դա էթիկայի խախտում է, Ռուբեն Մեհրաբյանն ասում է. «Ինչո՞ւ է մրմռում տիկին Զախարովան, որովհետև այս փաստաթղթերը լույս են սփռում ՌԴ-ի ստորաքարշ քաղաքականության վրա: ՌԴ-ն ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն քանդվի, դառնա մանրադրամ, որ կլանեն մեզ: Մարիա Զախարովան ռուսական շիզոֆաշիստի դասական կլինիկական օրինակ է: Եթե մենք մի բան անում ենք, և Զախարովան մրմռում է, դա ցուցիչ է, որ լավ ենք արել: Ամեն օր պետք է մրմռա»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()