![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ զրուցել ենք ԼՂ հակամարտության կարգավորման հրապարակված բանակցային փաստաթղթերի, եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների և ներքաղաքական իրավիճակի մասին։
Նա նշեց, որ հրապարակված փաստաթղթերում բացահայտում չկար, քանի որ իր ամբողջ կյանքը՝ 90-ականներից սկսած, անցել է ամբողջ տեղեկատվությանը մոտ լինելով։
«Շատ են քննարկվել այս հարցերը, բայց վերջին անգամ ամբողջության մեջ մեզ հասանելի է դարձել, երբ հանրապետության վարչապետը քննիչ հանձնաժողովում մանրամասն ներկայացրեց ամբողջ էն փաթեթը, որը հիմա ամբողջությամբ ներկայացվեց հանրությանը, որի պահանջն անընդհատ կար: Էդ ամբողջը ներկայացնելուց հետո հիմա ինձ համար շատ հետաքրքիր է՝ պատասխանները որտեղ են գտնվում։ Բանակցային գործընթացները բերելու են նրան, այն նպատակների իրականացմանը, որը դրված է եղել 90-ականներից՝ ԼՂ հարցի լուծման հիմքում, որովհետև անընդհատ խոսվում է էս ժամանակաշրջանը, էն ժամանակաշրջանը, ունեինք հրաշալի առաջարկներ, մերժեց Ադրբեջանը, մերժեցինք մենք և այլն, բայց վերջին շրջանում անընդհատ խոսում են առաջարկների փաթեթների մասին, ընդհուպ 19 թվականի առաջարկների մասին, որտեղ այդ լուծումները նախկինում արդեն պետք է տրված լինեին անցած երեք նախագահների կողմից»,- ասաց պատգամավորը։
«Հանրապետություն» կուսակցության նախագահը փաստաթղթերում Մեղրիի տարբերակի մասին ասել է. «Պնդումները, թե Հոկտեմբերի 27-ը կապ չունի Մեղրիի տարբերակի հետ և «ուչաստկովիի» գործ է, ոչ միայն անհիմն, այլև կասկածելի են դառնում»: Հարցին՝ կիսո՞ւմ է արդյոք այս տեսակետը, պատգամավորն ասաց, որ ինքը մինչև հիմա ապրում է այն հույսով, որ «Հոկտեմբերի 27-ը» պետք է բացահայտվի, և ամեն ինչ անում է դրա բացահայտման համար:
««Հոկտեմբերի 27-ը» անընդհատ ուղեկցում է մեր սերնդին, որը կապված է եղել երկրի անվտանգային միջավայրի կայացման հետ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ։ Հիմնական վարկածներից մեկը դա է։ Չորեքշաբթի օրը, երբ վարչապետը բացահայտեց տվյալ փաստաթղթի չգոյությունը, դա արդեն հիմք է տալիս կասկածելու, որ չգոյությունը կապված է ինչ-որ մի առեղծվածի հետ. մեզ համար դա «Հոկտեմբերի 27-ն» է»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()