Կտրիճի «վզին դրել են». էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ գնամ. քթներից բերելու են, մաշեն շպրտեն. տեսանյութ

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ եկեղեցու ղեկավար դասը հեռացել է ժողովրդից, և պարզվում է՝ որոշ հոգևորականներ «մաֆիոզ» են դարձել:

«Այլասերվել են, ագրեսիվ են, որովհետև գործակալ են: Հույս ունեն՝ կարող են եկեղեցու հեղինակությունը օգտագործել, հուզումներ բորբոքել և մարդկանց քշել պետության վրա: Պարտականություններ կան Կտրիճի վզին դրած, դրա համար էլ չի կարողանում հեռանալ: Սրանք անաստված մարդիկ են, ինքնուրույն լինեին՝ կասեին շառներս քաշենք գնանք: Հյուսիսից սրանց թիկունքում սառը շնչում են, բայց ինչ ցոփ ու շվայտ կյանքով ապրել են, քթներից բերելու են, բարոյապես մաշելու են շպրտեն»,- ասում է նա:

Սուքիասյանը կարծում է, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) սպասում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. «Ուզում է ձգել, լեշը պահել մինչև ընտրություններ, էսքան ում թքես-մրես՝ չասի շառս քաշեմ թողնեմ գնամ: Ռուսաստանի ներկայության բացիլն է եկեղեցու վերնախավը, քանի սրանք կան, մեր կյանքը, նեռվերը ուտելու են»:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ասել է, որ եթե Արշակ Խաչատրյանը հեռանա եկեղեցուց, եկեղեցին փուլ կգա, զրուցակիցը նկատում է. «Ոչ թե Մայր Աթոռը կփլվի, այլ Կտրիճը: Շրջապատն իրենից յան է տվել: Կտրիճը խելք ունենա՝ հայրապետական խնդրանքով կդիմի ժողովրդին, շառը կքաշի կգնա: Սրանք այլասերել են մեր եկեղեցին»:

Անդրադառնալով Ղարաբաղի բանակցային ամբողջ փաթեթի հանրայնացմանը, Հայկ Սուքիասյանն ասում է. «Բանակցային գործընթացը Քոչարյանից չի սկսվում, նրանից առաջ 200 տարեկան նախագահ կա (-խմբ. նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին), ո՞ւր են բանակցային թղթերը, ինչո՞ւ չի հրապարակում, էս երկուսը (-խմբ. նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին) դրա աշակերտներն են: Քոչարյանին պետք է ՀՀ դատարանը դատի, ասի՝ արա, հլը արի ստեղ, դու Հայաստանի ինքնիշխան տարածքները աճուրդի ու բազարի հանելու ինչ իրավունք ունես: Բանակցել են հանուն Ադրբեջանի, հետո որ շառը գցեն ուրիշի վրա: Որին նայում ես, նամակ ունի գրած ցարին (-խմբ. նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի): Սրանց ուժը մենակ պատել է մեր ժողովրդի վրա, 50 հոգի ախրանիկներով հասնեն մարդ ծեծեն, Պուտինի տակ պառկածներ են: Ներսում գազան են սեփական ժողովրդի հանդեպ, դրսում՝ ճորտ. սա է տղամարդու մասին սրանց պատկերացումը»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ