![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Քննչական կոմիտեի՝ Արշակ Խաչատրյանի գործի մանրամասների հրապարակմանը:
«Մինչ շատերն աղիողորմ գրում են Մայր Աթոռի դիվանապետի գրպանը թմրանյութեր գցելու մասին, պարզվում է ըստ քննչականի հակառակ բանն է տեղի ունեցել. դիվանապետն ու սարկավագը հեռախոսով «թիրախավորել» են ինչ-որ մեկի ուսապարկն ու ակտիվ գործողություններ կատարել։
Հաղորդագրություններից հասկացվում է, որ քննիչների տրամադրության տակ են դիվանապետի ու սարկավագի միջև տեղի ունեցած սուրհանդակային հաղորդագրությունները, ցուցմունքներ…
Սպասենք դատաքննությանը…»,- գրել է Սաֆարյանը:
![]()