Ձերբակալություններ Գյումրիում. հայտնի է պատճառը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում զանգվածային անկարգությունների շրջանակում նոր հետապնդումներ և ձերբակալություններ կան:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման ժամանակ ոստիկանական գործողությունների ընթացքում բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:

Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենաների անիվները:

Վարդան Ղուկասյանը, Հենրիկ Գասպարյանը և ևս մի քանի անձ կալանավորված են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ