![]()
Ինչպես հայտնել էինք՝ Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչները դիմել էին Araratnews-ին՝ ահազանգելով գյուղում ստեղծված հակասանիտարահիգիենիկ ծայրահեղ վիճակից։
Բնակիչները մեզ նոր լուսանկերներ ուղարկել, որոնցից պարզ երևում է, որ կոյուղու ամբողջ կեղտը լցված է փողոցներ ու մարդկանց տներ, իսկ համայնապետարանը հանցավոր անգործության է մատնված։
Բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իրավապահ մարմիններին՝ համայնքն ազատելու ազատազրկման դատապարված ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանի դաշինքից նոր համայնքապետ դարձած Նորայր Հակոբյանից ու Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանից։
Նշենք, որ Araratnews-ը ձեռնամուխ է լինելու պատկան մարմինների ու իրավապահների ուշադրությունը հրավիրելու խնդրի վրա, պարզելու համար, թե ում գրպանն են գնացել համայնքի միջոցները։



![]()