![]()
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի գլխավոր Գուարուլյոս օդանավակայանում ուղևորներ տեղափոխող ինքնաթիռ է հրդեհվել։
Դեպքը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը գտնվել է թռիչքուղու վրա։
Հրդեհը բռնկվել է LATAM Brasil ընկերության կողմից շահագործվող Airbus A320 ինքնաթիռում։
Ականատեսների վկայությամբ՝ սրահը արագ լցվել է կծու ծխով, այնուհետև ուղևորները պատուհաններից տեսել են բոցի ալիքներ։
Բարեբախտաբար, ուղևորները արագ տարհանվել են, և ոչ ոք չի տուժել։ Միջադեպի պահին ինքնաթիռում եղել է մոտ 180 մարդ։
![]()