![]()
Դեկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ բախվել է կայանված «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը:
Վերջինն էլ առաջ է ընթացել, բախվել կայանված «BYD» էլեկատրամոբիլին, վերջինն էլ բախվել է կայանված «BMW»-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վթարի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները:
«Nissan»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմած, և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
![]()