Ինչպես են Հայաստանում նախընտրում իմանալ երեխայի սեռը, ի՞նչ արժե գենդեր փարթին

«Աղջի՞կ է, թե տղա» ,- երեխայի սեռն իմանալու համար Հայաստանում այսօր շատ ակտուալ են գենդեր փարթիները:

Ինչ գներ են շուկայում և առհասարակ հասանելի շքեղություն է գենդեր փարթին: Միջոցառումների կազմակերպիչ Նժդեհ Խաչատրյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխայի սեռը գենդեր փարթիով պարզելու ձևաչափը Հայաստան է մտել մոտ 5-6 տարի տարի առաջ.«Սկզբնական շրջանում մի քիչ թույլ էր, մեր հայկական մենթալիտետը մի քիչ ուրիշ ձև է, մտածում էինք գուցե չաշխատի, քանի որ ավելի բնորոշ է եվրոպական երկրներին, ԱՄՆ-ին, բայց փորձը ցույց տվեց, որ Հայաստանում շատ ակտուալ է և զույգերի մեծ մասը նախընտրում է երեխայի սեռն իմանալ հենց այս տարբերակով»:

«Գենդեր փարթին բոլոր խավերի համար հասանելի է՝ գները սկսում են 15 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ և ավելի: Ոսկե միջինը 150-250 հազար դրամանոց առաջարկներն են. մեծ մասը դրանք է նախընտրում: 15 հազարի դրամի մեջ մտնում է բալոններով երեխայի սեռը պարզելը: Աղջիկ-տղա հերոսներ հրավիրելն արժե 25 հազար դրամ, տարածքը դեկորացիաներով ապահովելը սկսվում է 50 հազար դրամից»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, ամենաակտուալը այժմ ծխային էֆեկտներն են որոնք սկսում են 40-50 հազար դրամից.«Դրանք լիովին անվտանգ են, քանի որ օգտագործվում են սննդային փոշիներ: Բայց ամեն ինչ կախված է այդ պահի տրենդներից, մի ժամանակ օրինակ շատ ակտուալ էին բալոնային տարբերակները», — ընդգծեց մեր զրուցակիցը, նրա փորձը ցույց է տալիս, որ ամենաշատը գենդեր փարթիներ կազմակերպվում են Երևանում:

Ինչ վերաբերում է երեխայի սեռը պարզելու տարբերվող գաղափարներին, ապա ըստ մեր զրուցակցի, կազմակերպությունները հիմնականում ունեն ստանդարտ փաթեթներ, թեև եղել են անսովոր ցանկություններ, բայց դրանք կոնֆեդենցիալ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ