Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված

Բացահայտվել է դեկտեմբերի 1-ից որպես անհայտ կորած որոնվող, ապա դեկտեմբերի 3-ին մահացած հայտնաբերված 42-ամյա Արմինե Մկրտումյանի սպանությունը:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 4-ին, իրավապահները ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա-ին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին, որպես պատվիրատու, տեղափոխելիս է եղել: Ըստ ֆոտոլրագրողի՝ երբ ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Արմինե Մ-ն նստել է «Renault» մակնիշի ավտոմեքենան, որից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չի եղել, նշված մակնիշի մոտ 300-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ են վերցվել հսկողության տակ:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա-ն ձերբակալվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ