Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, տեղափոխել անվտանգ տարածք և հանձնել ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցների հսկողությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ