![]()
Դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց քննիչի միջնորդությունը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատել են Քննչական կոմիտեից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):
![]()