![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ֆրանսիայում Գարեգին Բ-ին տրված ընդունելությանը, երբ եկեղեցու մուտքի մոտ վանկարկել են «Կտրիճ, հեռացի՛ր», «Անամո՛թ, հեռացիր»:
«Ֆրանսիայում հնչած «Անամոթ, հեռացիր» վանկարկումները պատասխանն են Կտրիճի կողմից սրբապղծությունը կոծկելուն ու հովհանավորելուն։
Պատասխանն են կուսակրոնության ուխտ ուրանալուն ու Աստծուն դավաճանելուն։
Պատասխանն են քաղաքականությամբ զբաղվելուն ու օտարերկրյա գործակալ լինելուն։
Պատասխանն են եկեղեցին բիզնես կենտրոնի վերածելուն ու թայֆաբազությամբ զբաղվելուն։
Ու սա ընդամենը մի դրվագ էր, երբ Կտրիճ Ներսիսյանը մի ակնթարթ հայտնվեց ժողովրդի դիմաց։
Հիմա երևի շատերին է պարզ, թե ինչու Կտրիճը երբեք դուրս չի գալիս ժողովրդի մեջ»,- գրել է Չախոյանը:
![]()