Կաշառքով զինծառայությունից ազատելու համար ձերբակալվել է 6 անձ

Ձերբակալվել է ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հիվանդության սիմուլյացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ընթացող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնել են կոմիտեից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ