Պուտինը ԽՍՀՄ վերականգնումը համարում է անիմաստ

ԽՍՀՄ-ի վերականգնումը բացառված է. Ռուսաստանը նման նպատակ չունի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ձգտում է վերակենդանացնել Խորհրդային Միությունը։

«Ոչ, իհարկե՝ ոչ։ Դա բացառված է։ Դա պարզապես անիմաստ է», – ասել է նա։

«Կա նաև ռացիոնալության հարց։ Ներկայիս պայմաններում դա իմաստ չունի, քանի որ դա արմատապես կփոխի Ռուսաստանի Դաշնության էթնիկ և կրոնական կազմը», – նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Պատասխանելով այն հարցին, թե ով է մեղավոր ԽՍՀՄ-ի փլուզման համար, Պուտինը նշել է, որ «մեղավորներ չի փնտրում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ