![]()
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակի միջոցառման ժամանակ՝ լրագրողների հետ խոսելիս, վստահեցրել է, որ Շախմատի ֆեդերացիան լիարժեքորեն գործում է։
«Վերաբերմունքը շախմատի նկատմամբ չի փոխվել, մնում է լավը մեր հանրության կողմից ու, ինչպես տեսնում եք, ֆեդերացիան լիարժեքորեն գործում է», — ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ի՞նչ կասի ֆեդերացիայի օպտիմիզացման, Ռաֆայել Վահանյանի անվան դպրոցի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. «Դա արդեն շախմատին չի վերաբերում»։
![]()
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին:
Միջոցառմանը մասնակցել են նաև շախմատի ֆեդերացիայի անդամներ, գրոսմայստերներ, միջազգային վարպետներ, շախմատի տանն անցկացվող` Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային հուշամրցաշարի մասնակիցները:
![]()